Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առողջության համար ամենավտանգավոր դիետաներն՝ ըստ թունաբանի

Քաշի կորստի համար նախատեսված բազմաթիվ հայտնի դիետաներ կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին «Գազետա․ռու»-ին ասել է բժիշկ-թունաբան Միխայիլ Կուտուշովը։

Մասնավորապես, ըստ մասնագետի, առողջության համար հատկապես վտանգավոր են ավելորդ քաշից ազատվելու համար նախատեսված դեղամիջոցները, որոնք իսկապես արագ այրում են ճարպերը, սակայն դրանք կարող են մահացու լինել։

«Վնասի առումով հաջորդը գալիս է բիոհաքինգը՝ օրգանիզմի «կոտրումը»։ Բիոհեքինգի իմաստը սննդի բոլոր սովորությունները փոխելն է: Հաճախ առաջարկվում է խմել միայն հանքային ջուր և այլ հեղուկներ։ Բնականաբար, քաշը կնվազի, բայց նյութափոխանակությունը, մարսողությունը, իմունիտետը, լյարդը և այլն, լրջորեն տուժում են»,- ասել է թունաբանը։

Կուտուշովը նաև նախազգուշացրել է մոնոդիետաների վտանգի մասին, օրինակ՝ ուտել միայն հնդկաձավար, շոկոլադ և այլն։ «Դրանք ոչ մի օգուտ չեն բերի օրգանիզմին և չեն օգնի ձեզ լիարժեք նիհարել։ Ճարպը կվերանա, բայց միևնույն ժամանակ մաշկի որակը կվատանա, առոջությունը կվնասվի»,- հավելել է նա։

Թունաբանը նաև նշել է՝ ցածր կալորիականությամբ դիետաները նույնքան վտանգավոր են, որքան ջրային դիետաները, որոնք ևս բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու առողջության, այնպես էլ արտաքինի վրա։