Armenia

Արմեն Աշոտյան․ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում: Նրանք կաթվածահար են եղել կառավարության պատճառով:

Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը: Խնդրի մասին ահանզանգել եմ դեռևս տարվա սկզբին:

Իդեպ, թեպետ այդ հանձանաժողովի նախագահը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն է, Էջմիածնի տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից:

Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաչվել և հարկերից ազատվել են մի շարք արևմտյան ֆոնդերի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր:

Կրկնեմ, որ անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը:

Եվ ահա այսօր, Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա վարչապետը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից»:

Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից:Արդեն 2 տարուց ավել է, ինչ…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 4. Juli 2020

Football news:

Bartomeu met with Pochettino this week. He could replace Sethien at Barca
Salihamijic Pro 8:2 with Barca: Bayern are very happy, but they want more
Recently, Mueller did not want to renew his contract with Bayern. Now he's turning the football around
The baby may get angry and leave. Luis Suarez Miramontes about Messi
Joan Laporta: bartomeu's Words are a manifestation of cowardice and failure
Neuer on Ter Stegen: a Great result for Bayern, but I don't want my teammates to experience this
Messi is painful to watch. He did not help with goals and assists, in his eyes – hopelessness