Armenia

Արմեն Չարչյան. Կորուստների պատասխանատուներն իրավունք չպիտի ունենան ասելու՝ մենք պայքարեցինք ու հաղթեցինք

Համավարակը մի օր ավարտվելու է, էականն այն է՝ ի՞նչ մարդկային կորուստներով մենք դուրս կգանք դրանից, և այդ կորուստների պատասխանատուներն իրավունք չպիտի ունենան դրոշակը ձեռքը վերցրած՝ ասելու՝ մենք պայքարեցինք և հաղթեցինք։ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Այսօր Հայաստանում կարող է ավելի քան կես միլիոն վարակակիր լինել: Մեր միակ զենքը վիրուսի դեմ իմունիտետն է: Երբևէ ուշ չէ զանգվածային թեստավորման համար: Համավարակն իր առաջին ալիքով մահաբեր է, աստիճանաբար այն կկորցնի իր ուժը, մենք կսկսենք ավելի թեթև տանել այն»,-ասել է առողջապահական ոլորտի մասնագետը։

Պրոֆեսորի կարծիքով՝ մայիսի կեսից իրավիճակն արդեն դուրս է վերահսկողությունից, հիվանդների թիվը մի քանի անգամ ավելին է, քան մահճակալների քանակն է, և չկա այլ տարբերակ, քան թեթև և միջին դեպքերի՝ տնային պայմաններում բուժումը։

«Պետք էր հայտարարել բժիշկների համընդհանուր մոբիլիզացիա, «զորահավաք»: Դա կառավարության որոշմամբ պետք է պարտադիր լիներ, ի վերջո՝ արտակարգ դրություն է, և չի կարելի հույսը դնել հանրային բարձր գիտակցության վրա: Պետք է լինել իմպերատիվ, խիստ, դիմել կոշտ միջոցների: Միայն դիմակ չդնելու համար տուգանելը չափազանց պարզունակ մոտեցում է»,-ասել է նա։

Արմեն Չարչյանի պնդմամբ՝ բացի դիմակ դնելու, պատշաճ հեռավորություն պահպանելու և ձեռքերը պարբերաբար ախտահանելու պահանջներից՝ չափազանց կարևոր է բոլոր հանրային տարածքների համատարած ախտահանումը, ինչպես դա արվում է Թբիլիսիում. «Մենք վիրուսը մեր տներ ենք բերում կոշիկների միջոցով, այն մնում է մայթերի ու բազրիքների վրա, վերելակների մեջ, շքամուտքերում: Ամենապարզ լուծումը մայթերը պարբերաբար լվանալն է, հանրային տրանսպորտը հաճախակի ախտահանելը»:

Բժշկի պնդմամբ՝ համավարակի ավարտից հետո կառավարությունը պետպատվերի ֆինանսավորման լուրջ խնդիր է ունենալու, և անապահով խավի առողջական վիճակը, պետպատվերի սահմանափակման պատճառով, էականորեն վատթարանալու է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Football news:

Muller on the fact that Lewandowski is the best forward in the world: we will See on Friday. Messi also played well
Willian addressed the Chelsea fans: I leave with my head held high. I'll miss you
Ronaldo is encouraged that Pirlo has taken charge of Juventus
Messi at half-time of the match with Napoli: Let's not be stupid. We have two goals advantage, we play calmly
Traore suffered a dislocated shoulder 4 times this season. Now it is smeared with baby oil, so that it is not missed
Bonucci-Sarri: Thank you and good luck, Mr
Barcelona believes that Messi will be fit for the 1/4 final of the Champions League, despite being bruised in the match against Napoli