Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Գրիգորյանը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։

ՀՀ ԱԽ գրասենյակ