Armenia

«Արմնյուզում» և «5-րդ ալիքում» տեղի ունեցածը «դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում»

Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝  որոշ ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների առնչությամբ։ Կազմակերպությունների հայտարարությունը տարածել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

«Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և«5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթհարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։

Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք.


- չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը,
- հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։

Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,- նշված է հայտարարության մեջ։ 
 

Football news:

Bartomeu's future in Barcelona will be discussed by the Board of Directors next week
CSKA is ready to offer 7 million euros for defender Fuchs. Internacional wants 10 million^. CSKA intends to acquire the Central defender of Internacional Bruno Fuchs, who is also claimed by Monaco and Lille
Goretska Pro 8:2 with Barca: This is only the first of three steps
Matteus on the defeat of Barca: it is Painful to see what happened to the team that inspired us for so many years
Bartomeu met with Pochettino this week. He could replace Sethien at Barca
Salihamijic Pro 8:2 with Barca: Bayern are very happy, but they want more
Recently, Mueller did not want to renew his contract with Bayern. Now he's turning the football around