Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտակ Բեգլարյան. «Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ՖԲ գրառումը.

Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում ևս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:
Տվյալ հրամանագրի և «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է և արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը:
Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին:
Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին: