Armenia

Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:

Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:

Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված  խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար:

Football news:

Mendes suggested that Wolves sign Douglas Costa. Juve can buy Chiesa or El Shaarawy
Barcelona agreed a 5-year contract with Aarons. We have to agree with Norwich
Age is just numbers in documents. Tiago Silva on speed in the Premier League
The Swiss Prosecutor's office has requested a 28-month sentence for the President of PSG in the case of the sale of rights to broadcast the world Cup
In England, too, cancellations due to the virus. Tottenham insisted on testing their Cup opponents, the result is that almost the entire squad is infected
King Of The North. Leipzig bought Turkish League top scorer Serlot for 20+4 million euros
Christian Zaccardo: Miranchuk was a top player in Russia. A very important transfer for Atalanta