Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտաքին ուժերն օգտվում են ԱՊՀ-ի ներսում առկա տարաձայնություններից, և ակտիվացել են. Սերգեյ Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անվտանգության փորձագետները համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին շաբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Հինգշաբթի օրը Բիշքեկում տեղի ունեցած ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով ԱՊՀ երկրների անվտանգության, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հերթական փորձագիտական խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են համակարգել գործողություններն նման հանցագործությունների դեմ պայքարում։

«Մենք ակտիվացրել ենք աշխատանքը ԱՊՀ-ի շրջանակներում անվտանգության ապահովման ոլորտում: Ամրապնդել ենք մեր փոխգործակցությունը նմանատիպ խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների հետ, այն է՝ ԱՊՀ տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ աշխատանքները: Պայմանավորվել ենք անցկացնել ինչպես անվտանգության ոլորտում միջազգային փորձագետների համաժողովներ, այլև, ինչն ուշագրավ է, անվտանգության ապահովմանն ուղղված որոշ զորավարժությունների համատեղում, մասնավորապես՝ հակաահաբեկչական զորավարժությունների»,-ասել է Լեբեդևը։

Նա ցավով հավելել է, որ արտաքին ուժերն օգտվում են նաև ԱՊՀ-ի ներսում առկա տարաձայնություններից, և ակտիվացրել են իրենց գործունեությունը։

«Ահաբեկիչների, միջազգային արմատականների ինտրիգները, նրանք այժմ ակտիվացրել են իրենց գործունեությունը, և, հետևաբար, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ լուծել մեր ներքին հակադրությունները, որպեսզի այն ուժերը, որոնք, ցավոք, ծախսվում են այստեղ՝ Համագործակցության ներսում հակամարտությունների կարգավորման նպատակով, ուղղվեն արտաքին սպառնալիքները ետ մղելուն»,-նշել է նա։