Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախը Հայաստան է», «Աղավնոն չենք հանձնելու». ակցիաներ՝ «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային հանդիպմանը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) հանդիպմանը երկրպագուների կողմից ակցիաներ տեղի ունեցան:

Խաղի սկզբում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացրձրացրին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:

Մարզադաշտում գտնվող երկրպագուները սկսեցին վանկարկել «Արցախ, Հայաստան»:

Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում մի խումբ երկրպագուներ պաստառները պարզած մտան խաղադաշտ, որոնց վրա գրված էր «Աղավնոն չենք հանձնելու»: