Armenia

Արցախը Հայաստան է, և՝ վերջ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս հայտարարության հեղինակը Հայաստանի ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, և չնայած հեղինակային իրավունքը Նիկոլ Փաշինյանին է պատկանում, ես համոզված եմ, որ այդ խոսքերի տակ ցանկացած հայորդի մեծ սիրով ու հպարտությամբ կստորագրեր: Ասացի ու հիշեցի ոմն Մարգարիտա Սիմոնյանին և մտածում եմ, որ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը դժվար թե այդ խոսքերի տակ ստորագրեր: Ավելի ճիշտ՝ հաստատ չէր ստորագրի: Այսինքն, եզակի հայեր կան, որ չէին ստորագրի Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտության տակ: Եվ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը միակը չէ: Հիմա արդեն այդպես եմ մտածում, որովհետև արդեն կարդացել եմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» արտահայտության մասին: Հայաստանի երկրորդ նախագահը, ով ժամանակին նաև Արցախի նախագահ է «աշխատել», հայտարարում է, որ ինքը ոչ միայն չի ընդունում, այլև չի հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», դրանով Արցախին վերագրում ես ընդամենը Հայաստանի մարզի կարգավիճակ՝ բացառելով Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ահա թե ովքեր են ժամանակին ղեկավարել Հայաստանը: Ինչպես նաև՝ Արցախը: Առիթ է, որպեսզի հիշենք, թե Ղարաբաղյան շարժման տարիներին ինչպես էինք ազգովի բացականչում ու վանկարկում «Ղարաբաղը մերն է»: Կարելի է կարծել, որ մենք ազգովի պահանջում էինք ոչ թե Արցախի անկախությունը, այլ Արցախի՝ Հայաստանի մարզ լինելը: Այս և այլ անհեթեթություններ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր հայկական երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որի ընթացքում տվյալ հեռուստաընկերությունների լրագրողները լուրջ-լուրջ լսում էին երկրորդ նախագահի այս և այլ բացատրությունները Արցախի և Հայաստանի վերաբերյալ: Ենթադրում ենք, որ տվյալ հեռուստաընկերությունների լրագրողները միանգամայն գոհ են Քոչարյանի իշխանության օրոք իրենց ապրած կյանքից, այլապես Քոչարյանի ականջին ոչ միայն հաճելի հարցեր կուղղեին, այլև՝ միանգամայն տհաճ հարցեր. օրինակ՝ ինչպես եղավ, որ ձեր որդին միանգամայն վաղահաս տարիքում դարձավ մեծահարուստ: Եվ այլն, և այլն:

Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև տվյալ հեռուստաընկերությունների լրագրողներն ամբողջ հարցազրույցի ընթացքում ոչ մի վայրկյան չանդրադարձան այն աղաղակող փաստին, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի ընթացքում ժողովուրդը թիկունք է կանգնել ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա զինակիցներին, որոնց պայքարը հիմնականում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների ու նրանց վարչակարգերի դեմ էր: Կարճ ասած, հեռուստաընկերությունների ու Քոչարյանի հարցազրույցը հիմնականում Փաշինյանի ու հեղափոխության դեմ էր: Եվ, ընդհակառակը, Ռոբերտ Քոչարյանի ու նրա իշխանության տարիների կողմ, և բնականաբար, ողջ հարցազրույցի ընթացքում Քոչարյանն ու տվյալ հեռուստաընկերությունների լրագրողները բոլոր հարցերում էին միմյանց հետ համաձայն ու համամիտ և, ընդհակառակը, անխտիր բոլոր հարցերում էին Փաշինյանին ու հեղափոխությանը դեմ, և եթե ասեմ, որ հարցազրույցի նպատակը Փաշինյանին ու թավշյա հեղափոխությունը պարսավելն էր, առանձնապես սխալված չեմ լինի: Տվյալ հեռուստաընկերությունների լրագրողների ու Ռոբերտ Քոչարյանի այս հանդիպման ու հարցազրույցի դիտորդի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանում տեղի ունեցած ու հաղթանակած թավշյա հեղափոխությունը ծայրեծայր տեղի է ունեցել և հաղթել է ժողովրդի աջակցության շնորհիվ, և առավել ևս այս հարցազրույցի դիտորդի մտքով չէր անցնի, որ թավշյա հեղափոխության հաղթանակը հենց ժողովուրդն է ողջունել, և բացարձակապես հարցազրույցի դիտորդի մտքով չէր կարող անցնել, որ ժողովուրդը ոչ միայն թավշյա հեղափոխության հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն է ողջունել , այլև հատկապես ու առանձնապես ողջունել է այդ հաղթանակը կերտած ընտրյալ վարչապետի անխտիր բոլոր պատժամիջոցները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ , որոնք, ժողովուրդը հուսով է, շարունակություն են ունենալու:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ տրամաբանությունից գրեթե զուրկ այն դատողությանը, թե՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը դեմ է Արցախի ինքնորոշմանը և ենթադրում է Արցախին մարզի կարգավիճակ, այս տրամաբանությունը Ղարաբաղյան շարժում տեսած և այդ շարժումն ուղնուծուծով մարսած մեր ժողովրդին, կարծում ենք, անհասկանալի է, ինչպես որ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի համար անհասկանալի:

Հիմա երբ հայերի ու ադրբեջանցիների մարտերը տեղափոխվել են Տավուշի մարզ, Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունն ու ձևակերպումն առավել մեծ և խորը իմաստ է ստանում: Եվ առավել անիմաստ է դառնում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը թե՝ Նիկոլի այդ հայտարարությամբ Արցախը զրկվում է ինքնորոշման իրավունքից և Հայաստանի մարզի կարգավիճակ է ստանում:

Չենք ուզում առավել խորանալ Ռոբերտ Քոչարյանի վերլուծության մեջ, մանավանդ որ՝ Քոչարյանի վերլուծությունը խորանալու հնարավորություն առանձնապես չի տալիս: Եթե տա էլ, միևնույն է, չենք խորանա, որովհետև մենք, ինչպես Նիկոլն ու մեր ժողովուրդը, համոզված ենք, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Ավել բան ոչ ուզում ենք , և ոչ էլ երազում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

Football news:

Conte on 4:3 with Fiorentina: impressed with Inter's attack. We didn't have enough balance, we paid for it
Zidane about 3:2 with Betis: real can get better and will. A difficult game, but we believed in winning until the end
Dest said goodbye to the Ajax players and will fly to Barcelona today (Gerard Romero)
Vidal made his debut for Inter in the match against Fiorentina
Barcelona will only consider Zinchenko if Firpo leaves
The referee after VAR for a foul on Jovic removed defender Betis Emerson
Lampard replaced Kepu, but got 0-3 from West Brom in the first half. Then Chelsea got together and gave a comeback of the weekend: only the pupils scored