Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագա համար»

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. 

«100 օր շրջափակման մեջ

Արդեն հարյուր օր է ինչ Արցախի 120.000 բնակիչները շրջափակման մեջ են, որը փաստացի նախաձեռնվել և շարունակվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Գրեթե բոլոր «շահագրգիռ» խոշոր երկրներն ու կառույցները հանդես են եկել Արցախն ապաշրջափակելու կոչերով ու պահանջներով: Հարյուր օր անց այս հարցը ոչ միայն չի լուծվել, այլև որոշակի առումով փակուղի է մտել Բաքվի մշտական ​​նոր պահանջների պատճառով, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագա համար»։ 

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Արդեն 100 օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,...  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։