Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարություն. Նաիրա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինը (Բերձորն) ու Զաբուխը (Աղավնոն) անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին։

Հիմա Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարությունը։

Թե՞ համազգային նվաստացումը կատարյալ լինելու համար հենց դուք եք Էյնուլային հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար։