Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի կառավարությունում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Կառավարությունում մարտի 27-ին քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ տեղի է ունեցել խորհրդակցություն։ «Քննարկվել են մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները եւ ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինի նրա դերը, առաջադրված խնդիրը եւ պարտականությունները»,Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։։