Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է.

«Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։

Սա չափազանց բարդ աշխատանք է՝ այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։

Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։

Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան՝ դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։