Armenia

«Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին». Աշոտ Ասատրյան

«Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին». Աշոտ Ասատրյան

Արցախի ցույցերի կազմակերպիչները դեմ չեն նախագահին և պետնախարարին:

Արդեն քանի օր է ուշադիր հետևում եմ Արցախում տեղի ունեցող շարժին ու եկել եմ այն եզրահանգմանը, որ այն հեղափոխություն անվան հետ ոչ մի կապ չունի։ Ավելի շատ իշխանությունից որոշ պահանջներ ներկայացնող քաղաքացիների ցույց է, որը մոտակա օրերս լուծում կստանա։

Որոշ մարդիկ փորձեցին օգտվել առիթից ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, սակայն կազմակերպիչներն այդ ամենը կանխեցին։ Դրանից բացի ոչ մի հեղափոխական կոչ գոնե ես չեմ լսել։ Կազմակերպիչները հանդիպեցին նաև պետնախարար (վարչապետ) Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել և առաջարկել են իրենց խնդիրները և դրանց լուծումները։

Հիմա քաղաքացիները կոնկրետ պահանջներ ունեն, որոնք իրենց հերթին պետք է բավարարվեն։ Որպես միջնորդ հանդես է եկել Արցախում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ճանաչելով Հայկին` վստահ եմ, որ այս իրավիճակում փորձելու է մաքսիմալ չափով ժողովրդի հարցերի պատասխանը ստանալ։

Football news:

Faty scored the 9,000 th goal in the history of Barcelona
Griezmann scored in La Liga for the first time since February with a pass from Messi
Suarez came out on the 3rd place in the list of the best Barca Goalscorers in history
Guardiola lost 3 away games in a row in the League for the first time in his career
About Lautaro Marotta: He has not shown the slightest desire to leave
Conte on 1:2 with Bologna: Inter's Level is much lower than expected
Jurgen Klopp: Liverpool need three points, not a record. You can't break a record if you think about it all the time