Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արծրուն Պեպանյան. Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն երկու ժողովուրդ

Հրապարակախոս, գրող Արծրուն Պեպանյանը գրում է.

«ՉԵՄ ԶԱՐՄԱՆՈՒՄ

Իմ վիճակն էլ վիճակ չէ` ոչնչից չեմ զարմանում: Իսկ չեմ զարմանում, քանի որ տարիներ տևած տքնաջան ուսումնասիրությունների արդյունքում պարզել եմ, որ Հայաստանում ապրում են իրենց հայ համարող առնվազն  երկու ժողովուրդ: Նրանք, ովքեր կրում են 11-րդ դարում որպես դաս ոչնչացված ազնվականության արյունը,  արժեքները և ոգին, սարսափելի նվազ փոքրամասնություն են, իսկ ահա պարսկա-արաբա-մոնղոլա- թուրքական լծերի տակ ուծացածները սպանիչ մեծամասնություն են: Այդ երկու ժողովուրդներն իրենց էությանը համապատասխան վարք են դրսևորում, և ես ինձ վատ չեմ զգում, ամոթ չեմ ապրում մեկ այլ, ոչ Ի՛Մ ժողովրդի պահվածքի համար:

Ինչպես որ վատ չէի զգա ու ամոթ չէի ապրի, եթե հեռավոր մի երկրում ինձ օտար մի ժողովուրդ իրեն վատ պահեր: Միայն թե մի մեծ մտահոգություն ունեմ` կարողանալ միավորել Ի՛Մ ժողովրդին ու Հայրենիքս փրկել առաջին հերթին իմ երկրում ապրող այն մյուս ժողովրդից»։