Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշոտ Անդրեասյան. «Ես եղել եմ Սիսիանում եւ տեսել բոլոր կեղծիքները, խախտումները եւ բռնաճնշումները, որ եղել է գործող իշխանության կողմից Սիսիան քաղաքում ու հարակից համայնքներում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Հենարան» ակումբում խոսեց, մասնավորապես, Սիսիան համայնքում, որտեղ եղել է ինքը, տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության իրականացրած խախտումների եւ կեղծիքների մասին:

«Ես եղել եմ Սիսիան քաղաքում եւ տեսել այն բոլոր կեղծիքները, խախտումները եւ բռնաճնշումները, որ եղել է գործող իշխանության կողմից Սիսիան քաղաքում եւ հարակից գյուղերում ու համայնքներում: Պետք է նշեմ, որ բազմաթիվ կուտակումներ են եղել գրեթե բոլոր ընտրատեղամասերի մոտ, տեղերում բոլոր այն մարդիկ, որոնք եղել են թեկնածու, իրենց ներկայությամբ ապահովել են համագյուղացիների հոսքն ընտրատեղամասեր: Այնտեղ ե եղել ՔՊ գործող պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որն ինտենսիվ միջնորդել է քաղաքացիներին՝ գնալ ընտրության: Նա տեղամասում է եղել, կարելի է ասել, ընտրությունների ողջ ընթացքում:

Իշխանությունն օգտագործել է իր վարչական ռեսուրսի, կարելի է ասել, 100 տոկոսը: Եթե նման բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի չարաշահումներ չլիներ, ՔՊ-ն կհավաքեր 25-ից 30 տոկոս եւ «Հանրապետական» կուսակցությունը կհաղթեր:

Պետք է նշեմ նաեւ, որ բնակիչների գրեթե 50 տոկոսը նորից մատնված է եղել անտարբերության, ինչը նույնպես խոսում է այն վախի մթնոլորտի մասին, որը «Քաղաքացիական պայմանագիրը» տարածում է բոլոր տեղերում: Նաեւ պետք է արձանագրել, որ սա Նիկոլ Փաշինյանի եւ տեղում ՔՊ-ի համար շատ կարեւոր ընտրություն էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակից ընկերները մեծ վախ ունեն ցանկացած տեղում իշխանությունը կորցնելու: Տեղում շփվելով բնակիչների, հասարակ քաղաքացիների  հետ՝ ես մեկին չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից մեկի մասին դրական կամ լավ խոսք ասի: Նույնիսկ մարդիկ են հանդիպել, որ ասել են, թե ստիպված ընտրելու են սրանց, որովհետեւ գործից կհանեն:

Այսինքն, իշխանություններն ընտրություններում հաղթել են բացառապես  իրենց իշխանական լծակներն օգտագործելով, վախի մթնոլորտ տարածելով եւ հնարավոր ու անհնար բոլոր ընտրակեղծիքները կիրառելով:

Իշխանությունները խախտել են օրենքը նաեւ մեդիա ոլորտում: Ընտրության օրը, որը լռության օր է, մեծ գումարներ են ծախսել ֆեյսբուքյան հարթակում քարոզ իրականացնելու համար: Այս ընտրակեղծիքների մասին արձանագրել եւ իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակել են նույնիսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն եւ իրենցից սնուցվող կազմակերպությունները: Ընտրակեղծիքներն այնքան ակնհայտ են, որ բացահայտելու կարիք էլ չկա: Դրանք փաստերով բոլորը տեսել են: Միակ խնդիրն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռացվեն»,-ասաց բանախոսը:

Աշոտ Անդրեասյանի անձնական կարծիքով անգամ այս ամենից հետո էլ արդարացի չէ մեղադրել ժողովրդին, Իշխանասարի, հարակից գյուղերի բնակիչներին, որոնք ձայն են տալիս ՔՊ-ին կամ վստահում այն կուսակցությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանն է: Ու դա հիմնավորում է նրանով, որ տեղում մարդկանց հետ շփվելը ցույց է տալիս, թե  նրանք ինչ տոտալ բռնաճնշումների են ենթարկվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:

ՀՀԿ ԵԿ փոխնախագահը նաեւ եզրահանգել է, որ այս իշխանությունները ընտրություններով չէ, որ պետք է հեռանան, այլ այնպես, ինչպես եկել են: Նա նաեւ այս ընտրությունների արդյունքը ՀՀԿ-ի համար համարում է դրական այն առումով, որ արդեն հինգ ավագանի ունի Սիսիան համայնքում, հավաքել է ձայների 23 տոկոս եւ համեմատած 2021 թվականի խորհրդական ընտրությունների հետ, երբ ՀՀԿ-ն հավաքել էր 223 ձայն, հիմա մոտավորապես 1600 ձայն ունի Սիսիան քաղաքում, իսկ համայնքում՝ մոտ 2500 ձայն: «Այսինքն,  երկու տարվա կտրվածքով, ՀՀԿ-ն որպես ընդդիմադիր այնպիսի աշխատանք է տարել, որ իր ձայները մոտ ութ անգամ  ավելացել է: Ես կարծում եմ, որ սա բացառապես դրական արդյունք է եւ ես կարող եմ գոհ լինել այդ արդյունքից»,- ասաց ոտ Անդրեասյանը:

Աշոտ Հակոբյան