Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավանդական Սփյուռքը՝ կամաց-կամաց, հետխորհրդային սփյուռքը՝ շատ արագ, ասիմիլացվում են. Հովհաննես Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սփյուռքը ոչ միայն բազմաշերտ է, այլ բազմազան է՝ բոլոր առումներով եւ շատ կարեւոր է, որ հաճախ մոռանում ենք, Սփյուռքն էլ է փոխվում, տրանսֆորմացվում: Օրինակ, մերձավորարեւելյան մեր ամենահզոր եւ ավանդական համայնքներն այսօր դեգրադացվում, տրանսֆորմացվում, գրեթե վերանում են, Եղեռնից հետո առաջացած ավանդական Սփյուռքը կամաց-կամաց ասիմիլացվում է, շատ արագ ասիմիլացվում է հետխորհրդային տարածքի մեր Սփյուռքը եւ մեր նպատակն է եղել այստեղ ոչ թե պատրաստի լուծումները տալ եւ իրականացնել, մենք՝ փորձագետներս, այդ լծակները, համենայնդեպս, չունենք, այլ մտածել խնդիրների մասին եւ տարբերակներ առաջարկել, թե ի՞նչ ուղիներով հնարավոր է դրանք իրականացնել: Որոշ առաջարկներ արդեն կան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովի «Հայաստան-Սփյուռք միասնականություն» հանձնախմբի անդամ Հովհաննես Սարգսյանը:

Հիշեցնենք, մարտ ամսին Երեւանում կկայանա «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովը: Նախաձեռնության նպատակն է՝ իմի բերել հանրության ջանքերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, ձեւավորելու միասնական տեսլական՝ ապագայի համար եւ այդ տեսլականին հասնելու ուղղություններն ուրվագծել: Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի փորձագիտական երեք հանձնախմբերի միացյալ եւ վերջին հանդիպումը կայացավ այսօր:

Մեր զրուցակցի գնահատմամբ, «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովի հարթակը թույլ է տալիս, լսել՝ ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս ապրող, այսպես ասած՝ հասարակ մարդկանց կարծիքը: Իր գնահատմամբ, այս հարթակը թույլ կտա գնահատել նաեւ մեր միասնականության ընկալումները՝ նաեւ ինքնության համընկնումների առումով:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ