Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավելի քան 15 մլն դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահի պաշտոնը, իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով՝ կազմակերպության ու պետության իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս:

Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, չի կազմել շրջայցերի արձանագրություններ, անտառխախտման որևէ դեպք չի հայտնաբերել ու չի արձանագրել, սակայն 2020 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ու տրամագծի 112 ծառեր և 10 ճյուղեր:

2021 թվականի օգոստոսի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 թվականի մարտի 23-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ Բ.Պ.-ն չի վերականգնել 15 մլն 172 հազար 500 դրամի պատճառված վնասը:
Լոռու մարզի դատախազի կողմից 2023 թվականի մարտի 28-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 20-ին Բ.Պ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված 5 մլն 43 հազար դրամ վնասի վերականգնման նպատակով):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ