Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակ լուծարել իմ հաստիքը. Մհեր Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն այսօր հայտարարել է, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է կրճատել իր՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը:

«Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար!!!
Սուրճ խմեցի, բաժակ նայողը ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ: Բաժակ նայողը ասեց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը: Բաժակ նայողը ասեց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:
Իհարկե իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-նն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած: ՀԳ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»,-մասնավորապես հայտնել է նա:

Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմը մեծ աժիոտաժ է առաջացրել իշխանական գործիչների շրջանում:

Ի դեպ «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց մեծ աժիոտաժ սկսվեց հանրության շրջանում, անգամ մի քանի քաղաքացիներ փորձեցին բողոքի ակցիա իրականացրել ընդդեմ ֆիլմի:

Լիդա Եղիազարյան