Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում

Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի՝ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի՝ երեկվա հայտարարությունը, որ այսուհետ ինքն է վարելու Երևանի ավագանու գործակարգավարկան նիստերը բավականին լուրջ խնդիր է։ Եթե դա պարբերաբար բնույթ պետք է կրի, ապա ճիշտ կլիներ ուղղակի արտահերթ ընտրություններ անցկացնել և միանգամից տեսնել՝ ով կհաղթի այդ ընտրություններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Դա որևէ լավ բան չի նշանակում և այստեղ պարզ է դառնում, թե ինչո՞ւ Հրաչ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մենք տեսնում ենք, որ արդեն դե ֆակտո քաղաքապետի պարտականություններն Ավինյանն է կատարում։ Բնական է, որ անբնական սիտուացիա է ստեղծվել։ Կարելի էր ձևականությունների հետևից չընկնել և արտահերթ ընտրություններ նշանակել»,- նշել է նա։

Իսկ ինչն է ստիպել իշխանություններին այդուհանդերձ ռիսկի չդիմել և հետ կանգնել ունեցած արտահերթ ընտրություններ անցկացնելու և Ավինյանին քաղաքապետի աթոռը հանձնելու մտադրությունից։ Հոկտանյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել Ավինյանի վարկանիշը։ Չի բացառվում, որ իշխանությանը վախեցել է, որ արտահերթի դեպքում ՔՊ-ն այդքան ցանկալի 50+1 տոկոսի շեմը չկարողանա հաղթահարել։

Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում, միաժամանակ նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ միշտ էլ իշխանությունն այլ քաղաքական ուժերի համեմատ առավելություն ունի, հատկապես՝ ոչ այնքան ժողովրդավար պետություններում։ Հետևաբար՝ ասել, թե ՔՊ-ն, Ավինյանին լայն լիազորություններով օժտելով, վարչական ռեուրսի չարաշահում է թույլ տալիս, այդքան էլ ճիշտ չէ։

«Սովորաբար «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը կիրառվում է զուտ նախընտրական քարոզչության ժամանակ ուղղակիորեն ձայներ բերելու համար, այսինքն՝ մարդկանց, համայնքային կամ պետական հիմնարկություններում ընտրակաշառք բաժանելը, որը նախկինում էլ կար, երևի հիմա էլ կա»,- նկատել է Հոկտանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։