Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այգիներին, ծառերին վերաբերող նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու. Տիգրան Ավինյան

«Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի որոշակի բաժանում ենք արել, ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի մեկնարկին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հավաստիացրեց, որ 2022 թվականից «Մալբրի» կառավարման էլէկտրոնային համակարգի ներդրմամբ աշխատանքներն էականորեն բարելավվել են և հաջորդ փուլում ներդրվելու է ծրագրերի ներդրման ճկուն համակարգ, որը թույլ կտա ենթաբաժիններով և ժամկետներով հետևել ծրագրերի կատարմանը, որի պատասխանատուն լինելու է փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը:

Ավինյանի հորդորով Մաչյանը պարզաբանեց, որ խոսքը գնում է ծրագրերի համակարգման էլեկտրոնային թվային համակարգի ներդրման մասին, որը հնարարվորություն կտա հստակ սահմանել աշխատանքների ցանկը, ժամանակացույցը, պատասխանատուներին և , ինչը թույլ կտա ամբողջությամբ հետևել ծրագրերի իրականացման ընթացքին:

«Եվս մի նորամուծություն՝ նոր նախագծերը  հանրային հարթակներում քննարկման են դրվելու, դրանք հիմնականում այն նախագծերն են, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ժամանակին այդ նպատակով եղել է  «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը երկար ժամանակ է չի գործում և հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում կներկայացնի նախագիծ այն վերագործարկելու համար: