Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, անուն չունի»

Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը հրապարակել է լուսանկարներ Թամանյան փողոցի կտրած ծառեորից ու գրել.

«Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, որտեղ նորմալ ծառեր էին աճում, անուն չունի… Հատման ենթակա վերջին ծառն էր, այն էլ խոր էտի զոհ…

Իսկ նախավերջին հացենին ուղղակի գեղեցկուհի էր։ Բումերանգի օրենքը գործելու է, դուք նույնիսկ տնկվող սակուրայի ծաղկման գաղափարը չկասկացաք…

Ճապոնացիների համար՝ բալի ծաղիկները կյանքի փոխաբերություն են: Մարդկային կյանքը՝ բույսի ծաղկման այս 10 օրվա ընթացքում, նույնքան անցողիկ է, ակնթարթային ու գեղեցիկ, որքան բնությունը։ Արժեհամակարգերի տիեզերային տարբերություն»։