Armenia

Այս ամենն իրոք հոգնեցրել է․․․

Մի կողմից իշխանություններին բաց տեքստով անընդհատ ասվում է, որ օրվա պահանջը նրանց հրաժարականն է, որովհետև խաբել են ժողովրդին, վարում են պետականաքանդ քաղաքականություն, անգամ համավարակն են ծառայեցնում իրենց քաղաքական շահերին։

Մյուս կողմից իշխանությունները կասկածելի սոցհարցումներ տարածելով՝ իբր ժողովրդի մոտ իրենց 85 տոկոս վստահության մասին, գլխապատառ արագությամբ ընդունում են ոչ ազգանպաստ օրինագծեր ու որոշումներ, ռեկետի կանոններով սեփականության վերաբաշխում են իրականացնում։
Արդյունքում ունենք ժողովրդի հետ կապը կտրած իշխանություն, ազգի հետ կապ չունեցող իշխանություն, Հայաստանը կորցնող իշխանություն։

Երկու տարի շարունակ մեր հանրության մի հատվածն ասում էր, որ թավշյա հեղափոխություն կոչվածը օտարի ձեռագիր է, կիրառվել ու այժմ էլ են կիրառվում ժողովրդին ենթարկեցնելու փորձված տեխնոլոգիաներ, և խաթարելով պետության ազգային դիմագիծը՝ Հայաստանը փորձում են դարձնել սոսկ աշխարհագրական տարածք։

Մինչդեռ․
«3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը»։

Ոսկի խոսքեր են, եթե ասողի գործունեությունն իրականում տրամագծորեն հակառակը չլիներ։ Այս միտքն Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հայտնել է վարչապետ Փաշինյանը։ Այն Փաշինյանը, ում կաբինետում և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում սորոսականների պակաս չկա, որոնց առաջարկած և անպայմանորեն ընդունված բարեփոխումների անվան տակ փորձ է արվում ազգայինը կամաց-կամաց դուրս մղել մեր կյանքից ու դպրոցներից։ Եվ այս իրականության ֆոնին առնվազն տարակուսանք է առաջացնում վարչապետի հուլիսի 10-ի Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված ուղերձի ազգասիրական պաթոսը։

Տասը ձեռքով համաձայն ենք, որ «․․․ օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը պիտի արժանանան կոշտ հակազդեցության» (Ն․Փ․)։ Բայց կհավատանք միայն կոնկրետ գործողությունների, օրինակ՝ եթե Հայաստանում արգելվի Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեությունը։

Կամ էլ հենց այսօր կառավարությունը մերժի մեր երկրի համար կոռուպցիայի դեմ խորհրդատու վարձելու ամերիկյան պետքարտուղարության շռայլ առաջարկը։

Ընդհանրապես, վերոնշյալ ուղերձի մեսիջները մի տեսակ անհասկանալի էին․․․ նո՞ր իմացան հայ ժողովրդի պատմության և ազգային արժեքների մասին, երկու տարի իշխանության ղեկին լինելով՝ նո՞ր խոսեցին ազգային նպատակների մասին, տարիներ շարունակ ատելություն ու թշնամանք սերմանելուց հետո նո՞ր միայն կարևորեցին համակեցության համահայկական կանոնները․․․

Տպավորություն էր, որ պատմության մեջ թողնելու համար էր նախատեսված ուղերձը, իբր տեսեք՝ ինչ ազգային իշխանություն ենք եղել։ Իսկ ավելի ազնիվ կլիներ, եթե վերջում Փաշինյանն ասեր՝ հրաժարական եմ տալիս, քանի որ ժամանակին չեմ գիտակցել հայ ժողովրդի էությունն ու ուժը, և մեծ սխալներ եմ գործել հայ ժողովրդի հանդեպ։ Բայց էստեղ են ասել՝ երազելը վնաս չէ։

Իրականում, եթե ուղերձում հնչած գեղեցիկ ցանկությունները լսեինք երկու տարի առաջ, գուցև հավատայինք դրանց անկեղծությանը։ Բայց երկու տարի շարունակ տեսնելով ազգային ամեն ինչի ստորադասումը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների, ուզում ես իշխանություններին միայն ասել՝ ձեր սուտն ու երեսպաշտությունն արդեն անասելի հոգնեցրել են․․․

Լիա Իվանյան, հրապարակախոս

Football news:

Barcelona offered Pochettino a 1+1 contract. The club is in contact with Allegri and Henri
Call me Neptune. Ronaldo dived to a depth of 14 meters
Abidal may be dismissed from Barca after Setien. He supports the coach even after 2:8 from Bayern
The city has finally raised a star of its own. Pep calls foden the main talent of his life and is looking for an optimal position for Him
Emre belezoglu finished his career at the age of 39
Barcelona has spent almost a billion euros on transfers over 5 years. That's who the money went to
Andreas Pereira is ready to leave Manchester United. The midfielder is Interested in Benfica, Spanish and Italian clubs