Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից

«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում սխալականի դեպքում»,-Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Հանրապետության հապարակում հանրահավաքի մասնակիցը։

Ըստ նրա, հիմա հանրահավաքները պիտի տեղի ունենան գաղափարի հիման վրա, իսկ եթե կան զանազանություններ, տարբեր ուղղվածություններ, ոչ մի արդյունքի չեն բերի այս հանրահավաքները։

«Արդյունքի կբերի միայն միավորումը։ Այս համակարգն ինքն իրենով անիմաստ է, ապացուցել է իր ոչ պիտանի լինելը»,- ասաց հանրահավաքի մասնակիցը։

Նրա խոսով, պետք է գաղափար, ծրագիր ստեղծել։ 

Հանրահավաքի մեկ այլ մասնակից ասաց. «Ես արդեն ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև ժողովուրդն էնքան հոգնած է, էնքան կոտրված, հինգ-վեց տարի է այնքան են խաբել էս ազգին։ Էս ազգը չհասկացավ, որ էս մարդիկ եկել են հատոկ Ղարաբաղը ծախելու համար։ Այս մարդիկ, որ իշխանության են, իրենք հող չեն սիրում, իրենք փող են սիրում։ Արցախը կործանեցին, տվեցին, մենք անդունդին ծայրին էինք կանգնած, հիմա Նիկոլի ու իր խունտայի պատճառով ընկել ենք մի մեծ փոսի մեջ, այս իշխանություններն ամեն ինչ կանեն այդ փոսից դուրս չգանք, հենց այդտեղ խորտակվենք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։