Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այս տարի կփոխարինվի շուրջ 2500 ծառ, միայն 150-ն է սակուրա. քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծառատեսակներով»

Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչներից է. համայնքը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցությունը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի նախագծերի կառավարման ճկուն համակարգ, կվերագործարկվի

🔹Ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է «Գետառ» և «Ողջաբերդ» գետերի հուների մաքրման գործընթացը:
🔹Գծանշում, լուսացույցների փոխարինում, վարոդների համալրման ու նոր ավտոբուսների ձեռքբերման գործընթաց. ընթացիկ ծրագրերը ներկայացնող պատասխանատուի առջև խնդիր դրվեց մեկ շաբաթվա ընթացքում հստակ ժամանակացույց ներկայացնել, թե ավտոբուսային պարկը համալրած 237 նոր ավտոբուսները ո՞ր ուղղություններով և ի՞նչ ժամկետներում կմտնեն երթուղի:
🔹Բնապահպանության ոլորտում նախաձեռնված ծրագրերը համակարգային են ու մասնագիտորեն հիմնավորված. համայնքը սկսել է քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու գործընթաց: Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր, առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով: Այս տարի ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից ի դեպ, միայն 150-ն է սակուրա տեսակի: Քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծառատեսակներով:

«Կասկադը Երևանի սիրտն է, և տարածքում իրականացվող կանաչապատման նախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման: Մենք, ըստ էության, գալիք 50 –100 տարվա համար ենք նախանշում լուծումներ, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը, և այդ գործընթացում պետք է հաշվի առնել երևանցիների կարծիքը: Առաջիկա 7-8 տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է Երևանում մոտավորապես 200 հազար ծառ տնկել, սա նշանակում է, որ մենք անընդհատ չպետք է գնենք այդ ծառերը, մենք պետք է ունենանք տնկարաններ և պետք է ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը, պետք է նաև հայեցակարգ առաջարկենք երևանցիներին»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: