Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ազգային փոքրամասնությունների մեր եղբայրներն ու քույրերը չեն ցանկացել խոշորացում․ սա խնդիրների էր բերելու»․ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Խոշորացված եւ դեռ չխոշորացված համայնքներն ունեն բյուջեի սղության խնդիր։ Հայկական խոշորացված համայնքներում ընթանում են ֆինանսական լայնածավալ ծրագրեր, որոնք չեն ընթանում ազգային փոքրամասնությունների համայնքներում։ Կառավարությունն ի՞նչ ծրագրեր է նախատեսում ազգային փոքրամասնությունների համայնքների համար»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Փաշինյանը նախ հարցադրում արեց․ «Ինչո՞ւ ազգային փոքրամասնությունների համայնքների մի մասը չեն խոշորացել։ Մոտ են եղել դրան, եւ մի քանի համայնքներ են կարողացել փունջ ձեւավորել։ Մեր հարգելի եղբայրներն ու քույրերը չեն ցանկացել խոշորացում, որովհետեւ սպառնալիք են տեսել համայնքի բնականոն կյանքի համար։ Այն գլխից էլ գիտեինք, որ սա խնդիրների է բերելու։ Խոշորացված համայնքների բյուջեները մեծ են, ուստի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ