Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բագրատ Եսայան․ «Մնում էր Քենեդու սպանության եւ Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, որը երեկ ձերբակալվել էր, իսկ այսօր դատարանի որոշմամբ արգելանքից ազատ է արձակվել, քանի որ դատարանը մերժել է մեղադրող կողմի՝ կալանավորման միջնորդությունը, այսօր Pastinfo.am-ի եւ Հ2 Հ/Ը-ն հետ զրույցում անդրադարձավ իր ձերբակալմանը։

Եսայանն ասաց, որ այն հիմքերը, որով նախաքննական մարմնի 44 հոգանոց քննչական խումբը քրեական գործ հարուցելուց 20 ամիս հետո կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ծիծաղելի էին․ «Ի պատիվ դատավորի, նա կայացրեց արդարացի որոշում»։

Նա նաեւ նշեց, որ իր համար անսպասելի էր, որ ձերբակալությունից տասը ժամ հետո քննիչը կալանք կիրառելու միջնորդությամբ մտավ դատարան,  եւ մինչեւ ուշ գիշեր՝ մինչեւ  ժամը 3-4-ը դատավարություն էր ընթանում։

Դատարանում քննիչի ներկայացրածը, ինչպես Եսայանը բնութագրեց, աբսուրդի ժանրից էր. «Մնում էր, որ Քենեդու սպանության եւ Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին, այդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Այնինչ, քրեական գործն ընդամենը մեկ էպիզոդի վրա էր հիմնված»։

Բագրատ Եսայանը պնդում է, որ ամեն ինչ սկսվեց այս տարվա ապրիլ ամսից, երբ «Դիմադրություն» շարժումն ակտիվացավ, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունն էլ կտրուկ ակտիվացավ եւ սկսեց ակտիվ  լուսաբանել շարժման գործունեությունը, այս քրեական գործն էլ ակտիվացվեց, որը մեկ տարուց ավելի է, ինչպես Եսայանն ասաց, քնած վիճակում էր․ «Սկզբում Գերասիմ Վարդանյանին, հետո արդեն ուրիշ մարդկանց սկսեցին ներգրավել  մի գործում, որից մոտ 20 ամիս է անցել, պատկերացրեք, թե ինչ աբսուրդ իրավիճակով են նրանք ուզում ներկայանալ դատարան»,-ասաց Եսայանը։

Բագրատ Եսայանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ ներխուժելու համար։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ