Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքվի ստորաբաժանումները գրավել են Լաչինի միջանցքից հյուսիս ընկած տարածքը

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն․

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին:

Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:

Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները:

Իր հերթին, Բաքվի զլմ-ները հայտնում են, որ Բաքվի ստորաբաժանումները զբաղեցրել են Լաչինի միջանցքից հյուսիս ընկած տարածքը։ Բաքվի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «վերջին օրերին Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ավելացել է հայկական անօրինական զինված կազմավորումների համար կենդանի ուժի, զինամթերքի, ականների և այլ զինտեխնիկայի տեղափոխումը Հայաստանից։ Այդ փոխադրումները կատարվում են հատկապես գիշերային ժամերին և մառախլապատ եղանակին։ Ապօրինի հայկական զինված խմբավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ինչպես նաև ընդլայնում են հին ճանապարհները։ Այդ նպատակների համար օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրով զինծառայություն անցնող անձինք և տեղի բնակիչները», ասվում է հաղորդագրության մեջ։

Խոսքը Ստեփանակերտ-Խայֆալի-Լիսագոր ճանապարհի մասին է, որով ռուսական զորակազմի ուղեկցությամբ հումանիտար բեռներ են տեղափոխվում Շուշիի շրջանի հայկական գյուղեր։ Այս ճանապարհի ուղղությամբ է տեղի ունեցել Բաքվի ահաբեկչական հարձակումը հայ ոստիկանների մեքենայի վրա եւ 3 ոստիկանների սպանությունը։ Արցախի ՆԳՆ-ն մի քանի անգամ հերքել է Բաքվի հաղորդագրությունները ռազմական փոխադրումների վերաբերյալ։ Իր հերթին, այդ ճանապարհը նախատեսված էր Շուշին շրջանցելու համար, որտեղ ռուս «խաղաղապահները» եւ Բաքվի «ակտիվիստները» փակել են մայրուղին։

Ռուսական կողմը չի հերքել Բաքվի հաղորդագրությունները, եւ ահա թե ինչու։ Շուշին շրջանցող ճանապարհի գործարկման պարագային կհաստատվեր, որ ռուսներն են փակել Բերձորի միջանցքը, քանի որ միջանցքի սկզբնամասում Բաքուն առայժմ անցակետ չունի։ Այլապես, ռուսներն ինչով էին բացատրելու, թե ինչու թույլ չեն տալիս երթեւեկությունը միջանցքի մնացած հատվածում, դեպի Գորիս։ Դա է պատճառը, որ հայերի ռազմական փոխադրումների կեղծ պատրվակով Բաքուն ընդգծում է «անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը»։

Հին Թաղերի, Փառուխի, Բերձորի ռուս-ցապարական սխեման շարունակում է գործել՝ Արցախի գետտոյացման եւ բնիկ բնակչությանն արտաքսելու նպատակով։ Պաշտոնական Երեւանի «խաղաղ առաջարկների» ծիրում։