Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է օրինագիծ, որը կշարունակի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, այդ թվում՝ 12,4 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն Ուկրաինային: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր 12,4 միլիարդ դոլարի հատկացում «Ուկրաինայի օգնության համար, ներառյալ՝ ուսուցման, ռազմական տեխնիկայի, զենքի, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանն ուղղակի ֆինանսական աջակցություն»: Նախատեսվում է 3 միլիարդ դոլար հատկացնել ռազմական օգնության համար, ներառյալ «ուսուցում, ռազմական տեխնիկա և զենք տրամադրում, նյութատեխնիկական աջակցություն, մատակարարում և սպասարկում, աշխատավարձեր և վճարներ, ինչպես նաև աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին հետախուզական տվյալների տրամադրման և անվտանգության ուժեր»։