Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բայրամովը Քարեն Դոնֆրիդին դժգոհել է Հայաստանի «ապակառուցողական քաղաքականությունից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը:

Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է «Հայաստանի վերջին սադրանքների» մասին՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածք ռազմամթերքի և անձնակազմի տեղափոխման հետ» և «այդ սադրանքների դեմ առանց ուժի կիրառման Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»:

«Կրկին ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային հսկիչ կետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ ադրբեջանական տարածքում անօրինական գործողությունները կանխելու համար: Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի ապակառուցողական մոտեցումների վրա, որոնք խոչընդոտում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, և ընդգծել է, որ Ադրբեջանի պատրաստ է ցանկացած պահի սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դոնֆրիդն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և զարգացման: «Մտահոգություն է արտահայտվել (ամերիկյան կողմից-խմբ.)՝ կապված վերջին շրջանում տարածաշրջանում սրացող իրավիճակի հետ, և կոչ է արվել բոլոր տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով: Հայտարարվել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ