Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը հաջող է մասնակցել Մինսկի միջազգային մրցաշարին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հաջող է մասնակցել Մինսկի միջազգային մրցաշարին: Մասնագետը մրցավայր տարել էր 11 բռնցքամարտիկի, հիմնականում իրենց քաշային կարգերում երկրորդ համարներին, որպեսզի նրանց համար էլ ապահովվի մրցումային փորձ ձեռք բերելու հնարավորություն:

Մեր տղաները նվաճել են մեկական ոսկե եւ արծաթե ու երեք բրոնզե մեդալ: 57 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը հաղթել է բոլոր մենամարտերում, 54 կգ Հենրիխ Սահակյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ) եւ Հենրիկ Չխրիկյանը (86 կգ) բավարարվել են բրոնզով:

ՀԱՕԿ լրատվականը տեղեկացնում է, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Դուբայում մասնակցեն «Ադամանդե գոտի» միջազգային մրցաշարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ