Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չարտացոլված պարգևատրում. Հաշվեքննիչ պալատը ԿԳՄՍ-ում խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ազգային ժողովում երկուշաբթի օրվանից են մեկնարկելու 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է իր հաշվեքննության արդյունքները։ Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքներին։

Ըստ այդմ, մի քանի անհամապատասխանություններ կան։ Օրինակ, վճարվել է 162 միլիոն 276 հազար դրամի չափով պարգևատրում, որը չի դասակարգվել և չի արտացոլվել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ – 4112» հոդվածում։

Բացի այդ, «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման մեջ 4 հաստատություններ ներառված չեն եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2015թ. թիվ 852-Ա/Ք հրամանում, և դրանց համար սահմանված չեն եղել հաշվարկային թվեր, սակայն ԿԳՄՍՆ-ն 4 ուսումնական հաստատություններին տվյալ ծախսային ուղղության շրջանակներում հատկացրել է 20 միլիոն 712 հազար դրամ: Իսկ այդ բուհերն են Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Եվրոպական համալսարան հիմնադրամը, Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնադրամը և Երևանում Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:

Հավելենք, որ բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 96%:

Ն.Հ.