Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չավուշօղլու․ «Հայաստանը պետք է մի քիչ ավելի վճռական լինի, հրաժարվի ձգձգելու մարտավարությունից»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Հուլիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողությանը և պատասխանել լրագրողների հարցերին։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս` նա նշել է, որ Երևանի հետ ծավալվող գործընթացում Ադրբեջանի հետ համակարգելով են իրենք գործում։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասում կարգավորման մասին իրարից անջատ հնարավոր չէ մտածել։ Քայլերը պիտի միասին ձեռնարկել։

«Թեև կարգավորման գործընթացում մեր երկխոսությունը երկկողմ է, բայց ամբողջ Հարավային Կովկասի կայունության համար բոլորս պետք է քայլ անենք։

Այս հարցում Հայաստանը մի քիչ ավելի վճռական, մի քիչ ավելի խիզախ պետք է լինի։ Պետք է հրաժարվի ձգձգելու/շեղելու մարտավարությունից։ Թուրքիան այս հարցում անկեղծ է, Հայաստանն էլ պետք է անկեղծ լինի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես անկեղծ է»։