Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին, գրում է Էրմենիհաբերը։

Չավուշօղլուն նշել է, որ կրկին դեսպանների նշանակումը Իսրայելի հետ սկսված հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է:

«Մեք հայտարարել էինք, որ դեսպանների նշանակման համար աշխատանքներ ենք սկսել: Իսրայելն էլ դրական քայլ արեց: Թուրքիան Իսրայելում դեսպան նշանակելու որոշում է կայացրել»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ շուտով կհստակեցվեն դիվանագետների անունները:

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին  2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի, ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագ՛տական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:

Իսրայելու նոր կառավարության ձևավորումից հետո սկսել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի ու նախագահի այցը Թուրքիա։