Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Daily Mail. Բրիտանացի զինվորականները հրաժարվել են ուկրաինացիներին բնակեցնել 1,3 հազար դատարկ տներում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկվել գերատեսչությանը պատկանող 1,3 հազար դատարկ տներում ուկրաինացի փախստականներին չտեղավորելու համար։ Daily Mail-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետո ռու»-ն։

Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ուիլթշիրի գյուղական համայնքներում ունի «անշարժ գույքի հսկայական թաղամաս», որը, ըստ պատգամավոր Դենի Կրյուգերի, կարող է օգտագործվել «հարյուրավոր ուկրաինական ընտանիքների» բնակեցնելու համար, որոնք շուտով պետք է հեռանան ժամանակավոր բնակության մասնավոր տներից:

«Ես հասկանում եմ, որ բանակը հավելյալ բնակարանների կարիք ունի այն ընտանիքների համար, որոնք պետք է հնարավորինս շուտ տեղափոխվեն, բայց դա ղեկավարության սխալն է: Հազարավոր նման տներ պետք է տրամադրվեն Ուիլթշիրից ընտանիքներին կամ փախստականներին»,-ասաց պատգամավորը:

Ուիլթշիրի խորհրդի խոսնակ Ռիչարդ Քլովերը հայտնել է, որ մոտ 360 ուկրաինական ընտանիք պետք է լքի «Տներ Ուկրաինայի համար» ծրագրով նախատեսված ժամանակավոր բնակարանները։

Նա վառելիքի ճգնաժամն ու առաջիկա ջեռուցման սեզոնն անվանել է պատճառներից մեկը, որ բրիտանացիները հրաժարվել են երկարաձգել ուկրաինացիների տեղավորումը։