Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ձեռնարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ռեստորանային համալիրներից մեկի աշխատակից երիտասարդը վնասվածքը ստացել էր նույն համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր 21-ամյա մի երիտասարդ:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նա Մարգարյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կատարվում է նախաքննություն: