Armenia

Դատախազի պաշտոնը զբաղեցնելու համար, առանձին բացառություններով, պարտադիր է նաև Արդարադատության ակադեմիայում  ուսումնառությունը դրական արդյունքով ավարտած լինելու հանգամանքը. Գլխավոր դատախազի խորհրդականը հեռավար հանդիպում է անցկացրել մի քանի բուհերի իրավագիտության մասնագիտությամբ շրջանավարտների հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի միջև ծավալված համագործակցության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը տեսակապի միջոցով հեռավար հանդիպում է անցկացրել նշված բուհերի «Իրավագիտություն» մասնագիտության 50-ից ավելի շրջանավարտների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ դատախազության կադրային ռեզերվի ստեղծման խնդրի շրջանակներում նշված բուհերի՝ իրավաբանական մասնագիտությամբ շրջանավարտներին ծանոթացնել դատախազության համակարգ մուտք գործելու առկա հնարավորություններին, դատախազի, ինչպես նաև դատախազությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու օրենսդրական ընթացակարգերին ու պայմաններին, ինչպես նաև սահմանափակումներին:

Արմեն Հարությունյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը որդեգրել է համակարգի համալրման գործընթացն առավել բաց, թափանցիկ և ներառական դարձնելու մոտեցում և տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին հայտարարություն է տարածել դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող արտահերթ բաց մրցույթ անցկացնելու մասին, որին մասնակցելու հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը շարունակվում է, կտևի մինչև 2020թ. օգոստոսի 28-ը ներառյալ, և հայտարարությամբ ներկայացվող պահանջներին բավարարող անձինք, այդ թվում նաև բուհերի շրջանավարտները, կարող են օգտվել ստեղծված հնարավորությունից:

Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում հեռավար հանդիպմանը մասնակցող շրջանավարտներն ու ուսանողները հետաքրքրվել են դատախազի պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիության, մասնագիտական ստաժի, կրթության հետ կապված պայմանների, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ նյութերին, հարցաշարերին ծանոթանալու, քրեականից բացի իրավունքի այլ ճյուղերի մասնագիտացում ունենալու դեպքում այդ մրցույթներին մասնակցելու հնարավորությունների մասին:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը պարզաբանել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում կատարված նոր փոփոխությունների արդյունքում դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության 22-ից մինչև 65 տարեկան այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, տիրապետում են հայերենին և որոնց վրա չեն տարածվում նշված օրենքով սահմանված սահմանափակումները:

Տեղեկացվել է նաև, որ առանձին բացառություններով, դատախազի պաշտոնն զբաղեցնելու համար պարտադիր է բաց մրցույթում դրական եզրակացություն ստանալուց և դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո Արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառությունը դրական արդյունքով ավարտած լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է մասնագիտական ստաժին, ապա Արմեն Հարությունյանը նշել է, որ նոր իրավակարգավորումներով բաց մրցույթին մասնակցելու համար իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունենալու պահանջ այլևս նախատեսված չէ:

Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը պատասխանել է նաև դատախազության համակարգին, վերջինիս գործառույթներին վերաբերող ուսանողների և շրջանավարտների այլ հարցերի:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Football news:

Barcelona's Interest in Isak Increased after Koeman's appointment. Larsson has a high opinion of the player (Mundo Seportivo)
Manuel Pellegrini: When you play against Real Madrid and var, it's too much
PSV and Porto are Interested in Barcelona midfielder PUC. He doesn't want to leave the club
Puyol about Barcelona: If we want to win the championship, we need to perform very well
Schalke sacked Wagner. The team has not won the Bundesliga since January
Iacini on 3:4 with Inter: Even a draw would be an unfair result, given how many chances Fiorentina created
Ramos Pro 3:2 with Betis: the Referee tried his best and didn't do anything intentionally