Armenia

Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին

Դատավոր Արման Հովհաննիսյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց էր՝ աջակցություն հայտնելու իր գործընկեր դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

«Ինձ հետաքրքիր է պրոցեսը,  ցանկանում եմ մասնակցել ԲԴԽ  նիստին, աջակցությում եմ հայտնում իմ ավագ ընկերոջը, լինել նրա կողքին»,- լրագրողներին ասաց դատավորը։

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը։ Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստն այսօր հետաձգվեց։

Լրագրողի հարցին, թե համացանցում հրապարակված է ձեր լուսանկարը՝ վրան գրված «Ձեռնքերը հեռու դատավոր Ազարյանից», ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք ճնշումների չեք ենթարկվել դրանից հետո, դատավորն ասաց. «Որևէ ճնշումների չեմ ենթարկվել։ Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին որևէ ձևով չփորձեն նման միջնորդություններով, այս կամ այն կերպ ազդել»։

Նա նշեց, որ ծանոթացել է միջնորդության հիմքերին, իր կարծիքն ունի  կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված, սակայն չի ուզում դրա մասին խոսել։

«Գնահատականներ տալու լիազորություններ չունեմ։ ԲԴԽ-ն հենց դրա համար է նիստ անում, իրենք կորոշեն»,- ասաց դատավար Ա. Հովհաննիսյանը։


 

Football news:

Manchester United and Manchester City will compete for Coulibaly and Skrinjara
Juventus and Manchester City are the leaders in the fight for Adam Traore
Pep Guardiola: I Want Messi to stay in Barcelona
Kike Of Setian: Of course, we can win the championship. This is evidenced by facts and mathematics
Bartomeu on Messi: We have to renew the contract. Leo told me that he wants to finish his career at Barca
Chelsea are willing to pay Havertz 8 million euros a year and will soon start negotiations with Bayer
Showsport - about the crisis in Barcelona: Bartomeu set up Setien, star senators impose tactics on coaches