Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում NBA-ում աշխատող մարզչին բերել Հայաստան»․ Հայաստանի ազգային հավաքականի երկու բասկետբոլիստներ հյուրընկալվել էին ՀՖԿՍՊԻ ուսանողներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի բասկետբոլիստներ Դավիթ Քարամյանն ու Ալբերտ Թադեւոսյանն այսօր հյուրընկալվել էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում:

Ուսանողների հետ հետաքրքիր զրույց ստացվեց, որի ընթացքում բասկետբոլիստները պատմեցին իրենց անցած մարզական ուղու, Հայաստանում ընդհանրապես խաղային մարզաձեւերի համեմատական կարգավիճակի, հատկապես վերջին հինգ տարիներին հանրապետությունում արձանագրվող բասկետբոլային բումի, մարզաձեւի զարգացմանը խոչընդոտող պայմանների ու հանգամանքների եւ դրանք վերացնելու իրենց պատկերացումների մասին:

Նրանք նշեցին, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ջանքեր է ներդնում արիստոկրատ այս մարզաձեւի, որը համեմատում են արագ շախմատի հետ, հեղինակությունը մեր երկրում բարձրացնելու ուղղությամբ, առավելագույն չափով աշխատում նպաստել ակումբների ուժեղացմանը եւ ազգային առաջնությունների մակարդակը բարձրացնելու, հավաքականը հայազգի ամենաբարձրակարգ խաղացողներով համալրելու ուղղությամբ: «Աշխարհում բարձրակարգ բասկետբոլ խաղացող հայ մարզիկներն այնքան էլ շատ չեն, եթե չասենք՝ քիչ են: Եվ հավատացեք, որ նրանք բոլորն էլ տեսադաշտում են: Իսկ ինչ վերաբերում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանին, այստեղ խոսքերն ավելորդ են: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում NBA-ում աշխատող մարզչին բերել Հայաստան»,-ասացին նրանք:

Իսկ հարցին, թե բասկետբոլը Հայաստանում ապագա ունի՞, պատասխանեցին, որ արդեն իսկ հինգ տարի է, ինչ բասկետբոլը Հայաստանում վստահ քայլերով զարգանում է եւ սկսել է հաջողություններ արձանագրել միջազգային ասպարեզներում: Միայն թե պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մարզաձեւին:

Ալբերտ Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկություն ունի Երեւանում բասկետբոլի մանկապատանեկան մարզադպրոց հիմնել. «Անգամ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եմ արել: Գնացել, տեսել եւ փորձել եմ պայմանավորվել մարզադահլիճների հարցով: Սակայն Հայաստանում լավ դահլիճների լուրջ խանդիր կա, որտեղ երեխաները կկարողանային մարզվել՝ իրենց վնաս չպատճառելով: Իսկ նրանք, որ կան, առավոտից մինչեւ երեկո զբաղված են: Դա ինձ առայժմ կանգնեցրել է: Հուսամ, որ կգտնվեն մարդիկ, որոնք այդ հարցում կօգնեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ