Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դոժդ հեռուստաալիքը վտարվում է Լատվիայից

«Դոժդ» լավատեսական հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը Լատվիայում չեղյալ է հայտարարվել․ այսպիսի որոշում է կայացրել Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը։ Խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինսն ասել է, որ այս շաբաթ «Դոժդ»-ը պետք է դադարեցնի հեռարձակումը։ Որոշումն ընդունվել է «ազգային անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող վտանգի պատճառով»:

«Գնահատելով խախտումների ամբողջությունը՝ խորհուրդը համոզվեց, որ «Դոժդի» ղեկավարությունը չի հասկանում և տեղյակ չէ խախտումների նշանակությանն ու լրջությանը, հետևաբար չի կարող գործել Լատվիայի տարածքում», ասել է Աբոլինսը։

Դոժդի հաղորդումները մի քանի անգամ առաջացրել են Լատվիայի վերահսկիչ մարմինների և պաշտոնյաների դժգոհությունը, քանի որ կապված են եղել Ուկրաինայում ռուսական բանակին աջակցության եւ Ղրիմը ռուսական ճանաչելու հետ։

Ռուսական «լիբերալ ու հակապուտինյան» համարում ունեցող զլմ-ներն ու ալիքները Կրեմլի քաղաքականության ծիրում են՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ։ Մասնավորապես, նույն Դոժդը, Էխո Մոսկվին եւ այլ հայտնի եւ ոչ այնքան հայտնի ալիքներ, որոնց ղեկավարները նաեւ Գրոմովի վարչության ինստրուկտաժների հաճախակի մասնակիցներն են, իրենց հրեա ծագումը իբրեւ ցուցանակ պահած՝ Կրեմլի հակահայ արշավի մասնակիցներ են՝ «ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրումից», հայերի թշվառությունից ու դատապարտվածությունից մինչեւ հայկական պետության անխուսափելի վերացում։ Այդ արշավը չի դադարում մինչ օրս։