Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ձմեռը վերադարձել է. Մինսկը ծածկվել է ձնով

Բելառուսի Մինսկի շրջանում ձնհալից հետո ձյուն է տեղացել, ինչը հանգեցրել է մի շարք բնակավայրերի տրանսպորտի և էլեկտրամատակարարման աշխատանքի խաթարմանը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Մինսկի ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է «Եղանակ» պլանը՝ կապված եղանակային պայմանների բարդացման հետ։

«Belta.by»-ին էլ Հիդրոմետոլոգիայի, ռադիոակտիվ աղտոտման վերահսկման և շրջակա միջավայրի մոնիտորինգի հանրապետական կենտրոնից հայտնել են, որ կանխատեսումների համաձայն՝ այսօր, հանրապետության շատ շրջաններում կդիտվեն առատ տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրև և անձրև, սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Մինսկում  ջեմաստիճանը զրոյից ցածր է։

Ըստ Sputnik գործակալության բելառուսական ծառայության՝ հանրապետությունում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել։

Մարտի 29-ին հանրապետության շատ շրջաններում կրկին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրև, գիշերը հյուսիսում՝ առատ ձյուն, տեղ-տեղ՝ բուք, մերկասառույց։