Armenia

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապատրաստում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են արցախյան հակամարտության ընթացիկ վիճակը, այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպման վայրն ու ժամկետը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Football news:

Zinedine Zidane: Hames is an important player. I wish him a happy birthday
Atalanta controlled the ball for 8 minutes and 11 seconds before the first goal against Juventus
Jovic will be able to play with Villarreal if the third test for the virus is negative
Hodgson on Zaa threats: He did the right thing when he let people know. There is no excuse for this
Setien on Messi's rest: Of course, he needs it. But the score in the match against Valladolid was too slippery
Immobile – the fans of Lazio: Some people seem to have too short a memory. Leave my family alone
Holand was kicked out of a nightclub in Norway