Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը երկարաձգվել է մինչև 2023 թ-ի հոկտեմբերի 1-ը

Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) 1000 եվրոյի չափով ապրանքների անմաքս ներմուծման շեմը, որը սահմանվել է ֆիզիկական անձանց համար, այսուհետ կգործի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հարցը քննարկել է ռուսական կողմի նախաձեռնությամբ և շեմի երկարաձգման մասին որոշումն ընդունել մարտի 30-ի նիստում:

Մինչև հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1 հազար եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, որոնք ներմուծվում են ուղեբեռով տրանսպորտի բոլոր միջոցներով, բացառությամբ օդային կամ ոտքով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եթե ապրանքների արժեքը գերազանցի այս գումարը, կամ դրա քաշը լինի ավելի քան 31 կգ, ապա հարկ կլինի վճարել տուրք արժեքի 15%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ-ի դիմաց՝ նորմերը գերազանցելու համար։

Հանձնաժողովի կարծիքով՝ այդ միջոցը թույլ է տալիս աջակցել այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներից, ինչպես նաև կխուսափեն ապրանքների պակասից: