Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով․ Ռուբեն Մելիքյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Որևէ խուլիգանական գործողություն չի եղել։ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով։
Հարվածը ՉԻ ԵՂԵԼ որևէ առարկայով, այլ եղել է բռունցքով»։

Ավելի վաղ Մելիքյանը ներկայացնել է Մհեր Սահակյանի պարզաբանումը, ըստ որի՝ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։

Իսկ ահա փաստաբան Արսեն Բաբայանն էլ հրապարակել է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի ձեռքի լուսանկարը հայտնի միջադեպից հետո, գրելով․

«Մհեր Սահակյանի ձեռքն է, հայտնի միջադեպից հետո: Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, անմիջապես հերքվում է այս ձեռքը տեսնելով»: