Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էջմիածին-Երևան ճանապարհին Mercedes-ը բախվել է գովազդային վահանակին. վարորդը մահացել է

Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց  գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան  ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ և մահացել: