Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի կապակցությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով  Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։

«Այս միջանցքը փրկօղակ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովը լիովին սատարում է 2023թ. փետրվարի 24-ին Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությունը, որով կոչ էր արվում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը»»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել 2023թ. փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի և 2022թ. դեկտեմբերի 21-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնցում հղում է կատարվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին՝ «երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»:

Հանձնաժողովը նաև հղում է կատարում նույն հարցի վերաբերյալ Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններին, այդ թվում

– Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի և Հայաստանի հարցով չորս համազեկուցողների՝ 2022թ. դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությանը, որում ասվում է, որ «Մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է հրատապ վերականգնվի միջանցքի երկայնքով։ Մենք կոչ ենք անում 2020թ. նոյեմբերի 9-10-ի Եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել», և

– Եվրախորհրդարանի 2023թ. հունվարի 19-ի բանաձևին Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ