Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փոտվարի 15-ը. Արա Ֆիդանյան

«Նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ.-ի դեկտեմբերի 25-ի 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանումը»,-ԱԺ նիստում հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Արար ֆիդանյանը:

Վերջինս զեկուցեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և  «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը և տեղեկացրեց, որ նախատեսված էր, որ 2023 թ. հունվարից Հանրապետությունը պետք է ամբողջությամբ անցներ կենսաչափական անձնագրերին, սակայն ներկայում տրամադրվողները չեն պարունակում ժամանակակից բոլոր տվյալները, անվտանգության չափանիշները և մեկ տարի ժամանակ է պետք նոր սերնդի կենսաչափական անձնագրերի անցնելու համար:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փոտվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը կսկսեն տրամադրել 2023 թվականի փետրվարի 15-ից:

«Ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրեի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա ներկայացմամբ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով փոփոխություններ կատարելու արդյունքում ֆիզիկական անձինք  էլեկտրոնային ստորագրման հաար անհատական պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից:

Ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ՝ ֆիդանյանը հայտնեց, որ 2020 թվակակնին տրամդրվել է մոտ 70 հազար նույնականացման քարտեր, իսկ ընթացիկ տարվա ընթացքում՝ 150 հազար:
 

ԱԺ-ում հացերի քննարկումներն անցկացվում են առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, որոնց պատգամավորները օրակարգի քվեարկությունից հետո լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: