Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ  դեսպան Անդրեա Վիկտորինը Իջևանում մասնակցել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագրի մեկնարկին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տրվել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» մշակութային  ծրագրի մեկնարկը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցելու համար մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին և բնակավայրերին:

Նշենք, որ Իջևան քաղաքը հաղթել էր EU4Culture ծրագրի մրցույթում և Եվրոպական միության կողմից արժանացել 300,000 եվրո դրամաշնորհի` քաղաքի մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորեց և հաջող ընթացք մաղթեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Ծրագրի բացմանը  ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Երևանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, «EU4Culture» նախագծի ղեկավար Անատոլի Բայֆերթը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է Տավուշի մշակութային կյանքը զարգացնելու համար:

«Մեր նպատակն է զարգացնել Իջևան համայնքի մշակույթը, ստեղծելով մշակութային տնտեսություն` բարելավված ենթակառուցվածքներով, պահպանված պատմական ժառանգությամբ,մարդկային կարողությունների զարգացմամբ և մշակութային ոլորտի արդյունավետ կառավարման միջոցով»,-նշեց Ղալումյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ