Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել Ռուսաստանից և Թուրքիայից ներմուծվող պողպատի համար

Եվրահանձնաժողովը, ավարտելով հակադեմփինգային հետաքննությունը, որն ընդգրկում էր 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման վրա։

Հետաքննությունն իրականացվել է Պողպատի արդյունաբերության եվրոպական ասոցիացիայի (Eurofer) պահանջով։

Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանից մետաղի հակադեմպինգային տուրքը կազմում է 36,6%, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատից՝ 10,3%, Սեվերստալից՝ 31,3%, իսկ մյուս բոլոր գործարաններից՝ 37,4%։

MMK-ի թուրքական ակտիվի (MMK Metalurji) համար մաքսատուրքը կազմում է 10,5%, թուրքական մյուս պողպատ արտադրողների համար՝ 2,4%-ից մինչև 11%:

Չժանգոտվող պողպատի ներմուծումը Ռուսաստանից և Թուրքիայից ավելի քան հնգապատկվել է՝ 2017թ.-ի 196643 տոննայից հասնելով ավելի քան 1 մլն տոննայի հետաքննության ժամանակահատվածում։